Նրանք մեծ քանակությամբ բուսականություն սպառող խոտակեր կենդանիներ են։
Journal of Animal Ecology հանդեսում հրապարակված նոր հետազոտությունն օգնել է լուծել ծանր պայմաններում գոյատևող այս հսկայական կենդանիների առեղծվածը:
Պարզվում է՝ այս հիասքանչ արարածներն էներգիայի ծախսերը նվազագույնի հասցնելու արտասովոր ունակությամբ են օժտված։
Օքսֆորդի համալսարանի, Կենսաբազմազանության հետազոտությունների գերմանական կենտրոնի և Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի համալսարանի գիտնականները հյուսիսային Քենիայում Save the Elephants կազմակերպության հետ 22 տարվա ընթացքում միասին հետևել են 157 փղերի:
Պարզվել է, որ փղերը ռազմավարական ծրագրում են իրենց շարժումները՝ հաշվի առնելով էներգիայի ծախսերն ու ռեսուրսների առկայությունը:
Փղերի կյանքը բարդ է նրանց հսկայական չափերի պատճառով։
Աֆրիկյան փղերը (Loxodonta africana) իրենց սննդային կարիքները բավարարելու համար օրական մեծ քանակությամբ բուսականություն են օգտագործում:
Քանի որ նրանք անչափ մեծ են, սնունդ փնտրելիս տեղաշարժվելու համար նրանք շատ էներգիայի կարիք ունեն:
Ներկայում աֆրիկյան փիղը ներառված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում որպես խոցելի, անհետացման ենթակա կենդանատեսակ:
Ջրի աղբյուրները ազդում են փղերի շարժումների վրա, սակայն առանձին փղեր տարբեր վարքագիծ են դրսևորում. ոմանք մնում են ջրի մոտ, իսկ մյուսները թափառում են դրա շուրջը:
Հատկանշական է, որ որքան արագ են շարժվում, այնքան շատ են խուսափում դժվարանցանելի տեղանքից։ Խուսափելու դեպքերի թիվը դանդաղ արագությամբ 74%-ից աճել է, հասնելով շուրջ 93% մեծ արագության:
Գիտնականները ենթադրում են, որ փղերի էներգախնայողության վարքագիծը նման է նրան, երբ թռչունները օգտագործում ջերմային եռանդը թռիչքի համար անհրաժեշտ էներգիան նվազեցնելու նպատակով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից