Էսկալացիայի բարձրացման վտանգ տարածաշրջանում գոյություն ունի, հուսով ենք՝ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ կայունություն կլինի. Իրանի ԱԳ նախարար
Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, հուսով ենք` որքան հնարավոր է շուտ երկու երկրների կողմից վերջնական որոշում կկայացվի այդ համաձայնագրի ստորագրման համար: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի Երևանում տեղի ուենցող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արաղչին:
«Մենք գտնում ենք, որ Կովկասի խաղաղության և կայունության համար այդ համաձայանությունը շատ կարևոր է, ինչպես նաև տնտեսակարան հարաբերությունենրի զարգացման համար է շատ կարևոր այդ հարցը, և հուսով ենք` այդ խնդիրները շուտով կլուծվեն:
Էսկալացիայի բարձրացման վտանգ տարածաշրջանում գոյություն ունի և մենք հուսով ենք, որ այդ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ, այդ վտանգները նվազագույնի կհասնեն և տարածաշրջանում ականատես կլինենք կայունության, որը բոլորի շահերից է բխում»,- ասաց Իրանի ԱԳ նախարարը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից