ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ Հայաստան ռազմակшն տեխնիկա տեղափոխելու մտադրության մասին տեղեկությունը
«Մենք տեսել ենք այդ հրապարակումները և անմիջապես հարցրել մեր հայ գործընկերներին: Նախնական առումով մեզ հայտնել են, որ նման պաշտոնական հարցումներ Վաշինգտոնից չեն ստացվել», - ասել է նա ճեպազրույցում:
Եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա կդառնա Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապակայունացնող գործոն և հավաքական Արևմուտքի առճակատման սխեմաները տարածաշրջան տեղափոխելու փորձ, նշել է նա։
«Մենք, անշուշտ, կհետևենք այս թեմային»,- ընդգծել է Զախարովան։
Ավելի վաղ RT-ը գրել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայում գտնվող իր բազաներից մեկից տեխնիկա և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստան։ RT-ի ուսումնասիրած փաստաթղթերի համաձայն՝ փոխադրումները նախատեսվում է իրականացնել Վրաստանի տարածքով։ Չի բացառվում, որ այս գործողությունը կարող է կապված լինել Պենտագոնի և հայկական բանակի հնարավոր համատեղ զորավարժությունների հետ։
Ըստ ԱՄՆ պետական գնումների պորտալի՝ Միացյալ Նահանգների բանակի լոգիստիկ հրամանատարությունը նախատեսում է Գերմանիայի Դուլմենի ռազմաբազայից տեխնիկա տեղափոխել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն։
Տեղափոխումը նախատեսված է հուլիսի 16-ին։ Սպասվում է, որ այն կտևի մինչև օգոստոսի 7-ը։ Տեխնիկայի վերադարձը Գերմանիա, ինչպես նշված է տրանսպորտային ծառայությունների մատուցման տենդերում, նախատեսված է 2025 թվականի օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում։ Սակայն տենդերն ունի պայման՝ տեխնիկան չի կարող տեղափոխվել Ռուսաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքով՝ «դիվանագիտական թույլտվությունների հետ կապված դժվարությունների պատճառով»։
Ընդհանուր առմամբ, նախատեսվում է տեղափոխել 151 միավոր տեխնիկա, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներ, գեներատորներ և մասնագիտացված կոնտեյներներ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից