Թուրքիայի և Հայաստանի սահմանի բացման հարցում առայժմ առաջընթաց չկա
Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա։ Այս մասին է պարզ է դառնում Sputnik Արմենիայի հարցմանը ՀՀ ԱԳՆ–ի պատասխանից։
Մենք ԱԳՆ-ին խնդրել ենք տեղեկություն տրամադրել Հայաստանի և Թուրքիայի սահմանին Անիի կամրջի վերականգնման նախագծի ներկա փուլի մասին։ Նաև հետաքրքրվել ենք, թե ինչ քայլեր են արվել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցման վերականգնման ուղղությամբ։
«Տեղեկացնում ենք, որ ԱԳՆ-ն պատշաճ ժամկետներում հանրությանն իրազեկում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում զարգացումների վերաբերյալ», - ասված է գերատեսչության պատասխանում:
Նշենք, որ չի աշխատում նաև «Մարգարա» անցակետը, որտեղ Հայաստանի իշխանությունները վերջերս էքսկուրսիա էին կազմակերպել թուրք լրագրողների համար:
Երևանն ու Անկարան պայմանավորվել են այն բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար դեռևս 2022 թվականին, սակայն «Մարգարան» շարունակում է փակ մնալ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից