Ո՞նց անենք, որ Սփյուռքն առավոտ արթնանա, գնա հայկական ապրանք ձեռք բերի. Խաչատուր Սուքիասյան
ԱԺ ՔՊ–ական Խաչատուր Սուքիասյանը Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ հարցրեց, թե կառավարությունն ինչ է անում, որպեսզի օգտագործի սփյուռքի պոտենցիալը՝ հայկական ապրանքների վաճառքի համար։
«Սփյուռք ունենք, մի քանի միլիոն մարդ է դրսում ապրում, ո՞նց անենք, որ համակարգի բերենք, որ էդ սփյուռքը առավոտ արթնանա, գնա հայկական ապրանք ձեռք բերի։ Ուրեմն, ով որ հայկական ապրանք ձեռք չի բերելու՝ էն, որ բառեր են օգտագործում, իր վերաբերյալ այդ բառը պետք է օգտագործել»,- հայտարարեց Սուքիասյանը։
Նա հարցրեց, թե ինչ համակարգ ենք ստեղծում, որ հայկական ապրանքը գնա սփյուռք և այնտեղ վաճառվի, ինչին Էկոնոիմկայի նախարար Գևորգ Պապոյանն արձագանքեց, որ արտահանման ժամանակ միայն սփյուռքի վրա չպետք է կենտրոնանալ։
«Լոս Անջելեսում մի քանի հարյուր խանութ կար և երկար ժամանակ դրանից դուրս չէինք կարողանում գալ, պետք է կենտրոնանալ առհասարակ ամերիկյան շուկայի վրա և գտնել մատակարարներ, որոնց աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի այդ շուկան ներթափանցել»,-նշեց Պապոյանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...