Փոխադրումը նախատեսված է հուլիսի 16-ին։ Սպասվում է, որ այն կշարունակվի մինչեւ օգոստոսի 7-ը։ Գերմանիա վերադարձը, ինչպես նշվել է տեղափոխման ծառայությունների մատուցման տենդերում, նախատեսված է 2025թ. օգոստոսի 21- սեպտեմբերի 20 ընթացքում։
Պայմանագիրը նաեւ նախատեսում է սարքավորումների տեղափոխում Արմավիրի ուսումնական զորադաշտից Վրաստանի Փոթի նավահանգիստ։
Ընդամենը նախատեսվում է տեղափոխել 151 միավոր սարքավորում, ներառալ տրանսպորտը, գեներատորները եւ հատուկ բեռնարկղերը։
Լոգիստիկայից բացի, ամերիկացի զինվորականները պատվիրում են այնպիսի սպեցիֆիկ ծառայություններ, ինչպիսին են տրանսպորտի լվացումը եւ վարակազերծումը աֆրիկյան խոզի ժանտախտից հենց Հայաստանի զորադաշտում։ Պայմանագրի շրջանակում Հայաստան կբերվեն նաեւ ութ շտապօգնության մեքենաներ։ Բայց տենդերում պայման կա. սարքավորումները չի կարելի տեղափոխել Ռուսաստանով, Թուրքիայով կամ Ադրբեջանով «դիվանագիտական թույլտվությունների հետ կապված դժվարությունների պատճառով»։
Դյուլմենում, որտեղից նախատեսվում է բերել տեխնիկան, տեղակայված են ԱՄՆ դաշտային աջակցության 405-րդ բանակային բրիգադի ստորաբաժանումները։ Այդ բրիգադը ամերիկյան զորքերի առանցքային լոգիստիկ օպերատորն է եվրոպական եւ աֆրիկյան թատերաբեմերում, որն ապահովում է զինանոցների ցանցի եւ բազաների պահման աջակցությունը Գերմանիայում, Լեհաստանում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում եւ այլ երկրներում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից