ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Օդեսայի նավահանգստին. կան զոհեր
Մարտի 11-ի երեկոյան Օդեսա քաղաքի նավահանգստի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է Սիրիայի չորս քաղաքացի, հայտնել են քաղաքային իշխանությունները: Այս մասին գրում է korrespondent.net-ը:
«Երեկ երեկոյան Ռուսաստանը հարձակվել է Օդեսայի նավահանգստի վրա։ Բարբադոսի դրոշի ներքո նավարկող MJ PINA նավը խոցվել է բալիստիկ հրթիռից։ Ցավոք, զոհվել է 4 մարդ՝ Սիրիայի քաղաքացիներ։ Ամենաերիտասարդ զոհը եղել է 18, ամենամեծը՝ 24 տարեկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Եվս երկու մարդ՝ ուկրաինացի և սիրիացի, վիրավորվել են։
Հարվածի պահին նավը ցորեն էր բեռնում՝ Ալժիր արտահանելու համար, սա քաղաքացիական նավ էր։ Հարվածի հետևանքով վնասվել են ևս մեկ նավ, նավամատույցներ, հացահատիկի պահեստարաններ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից