«Երբ ականատես եք լինում Սիրիայում շարունակվող խժդժություններն ու ավերիչ հակամարտությանը, մեր սրտերը լցվում է խորը վշտով և մտահոգությամբ բոլոր տառապողների համար։ Մասնավորապես մեզ հուզում է մեր հայ քրիստոնյա եղբայների ու քույրերի ծարն վիճակը, որոնք սերունդներ շարունակում ապրում են այդ հողի վրա, ուր ապաստանել են 1915 թվականի սարսափելի Հայոց ցեղասպանությունից հետո։
Սիրիան եղել է վերապրածների ու նրան ժառանգների տունը, որոնց ներկայությունն այնտեղ քրիստոնյա հայերի տոկունության և հավատքի վկայությունն է։
Այսօր Սիրիայում գտնվող բոլոր քրիստոնյան համայնքների անվտանգությունն ու ապահովությունը դարձյալ վտանգված է բռնության և քաոսի պատճառով։
Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում ոչ միայն բոլոր անմեղ կյանքերի պաշտպանության, այլ հատկապես այն հայերի համար, որոնք 20-րդ դարի առաջին ցեղասպանության տեսած ժողովրդի կենդանի վկաներն են։
Սիրիայում հայերը հիմնականում ապրում են Հալեպում, Դամասկոսում և այլ քաղաքներում, նրանք արդեն շատ են դիմակայել։ Նրանք վերականգնել են իրենց կյանքը ցեղասպանությունից հետո, ստեղծել են կենսունակ համայնքներ և ակտիվորեն նպաստում են Սիրիայի մշակութային, հոգևոր կառույցների զարգացմանը։ Բայց և այնպես նրանք այժմ կանգնած են իրենց կյանքին և ժառանգությանը սպառնացող վտանգի առջև։ Նրանց եկեղեցիները, դպրոցները, տները հայտնված են շարունակվող քաղաքացիական պատերազմների կրակի տակ և դարձյալ տեղահանության վախ կա»,- նշված է Երուսաղեմի հայոց պատրիարքության հայտարարության մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից