Ուկրաինան իրականացրել է պատերազմի ընթացքում ԱԹՍ-ներով խոշորագույն գրոհը ՌԴ-ի վրա՝ արձակելով 337 անօդաչու. կա զոհ
ՌԴ ՀՕՊ համակարգերը մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում 337 անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Սա Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքերով ամենախոշոր հարձակումն է 2022-ի փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր։
Նշվում է, որ 126 ԱԹՍ է խոցվել Կուրսկի, 91՝ Մոսկվայի և Մերձմոսկվայի, 38՝ Բրյանսկի, 25՝ Բելգորոդի, 22՝ Ռյազանի, 10՝ Կալուգայի, 8 Լիպեցկի, 8՝ Օռլովի, 6՝ Վորոնեժի, 3՝ Նիժգորոդի մարզերի օդային տարածքներում:
Այս պահին Մոսկվայի մարզում հայտնի է մեկ զոհի և հինգ վիրավորի մասին։ Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս հարձակումը կապել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի Մոսկվա կատարած այցի հետ. պաշտոնյան պետք է բանակցություններ վարի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից