Պատրաստ եմ խոսել Պուտինի հետ, երբ ես, Զելենսկին և մեր եվրոպացի գործընկերները համարենք, որ դրա համար հարմար պահ է եկել. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության, բայց երբ դրա համար հարմար պահ լինի։ Նա պարզաբանել է, որ իրենց խոսակցությանը պետք է նախորդեն բանակցությունները բանակցողների միջև։
«Ես պատրաստ եմ խոսել նախագահ Պուտինի հետ, երբ ես, Զելենսկին և մեր եվրոպացի գործընկերները համարենք, որ դրա համար հարմար պահ է եկել», - ասել է Մակրոնը, որին մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Վերջին անգամ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսով զրուցել են 2022 թվականի սեպտեմբերին։ 2025 թվականի փետրվարին Էմանուել Մակրոնը հայտարարել էր Վլադիմիր Պուտինի հետ խոսելու պատրաստակամության մասին, եթե դա օգնի լուծել ուկրաինական հակամարտությունը։
Այս շաբաթ Մակրոնը չի բացառել, որ եվրոպական երկրների իշխանությունները կարող են վերսկսել երկխոսությունը ՌԴ նախագահի հետ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ «ոչ ոք չի արգելում» Ֆրանսիայի նախագահին զանգահարել Պուտինին, և Մոսկվան բաց է շփումների համար։


















































Մակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականություն
Մակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Հորմուզի նեղուցում նավերի պաշտպանության հարցը
Այս հարձակումը մեր ուժերի վրա անընդունելի է. Մակրոն
Իրանում ռեժիմի փոփոխությունն անհնար է «միայն ռմբակոծությունների միջոցով»
Մի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ Մակրոն
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից