Հարկերից բացի նաեւ գներն են բարձրանում. թվեր, փաստեր
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025 թ. փետրվարը 2024 թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 2.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1%:
Այս թվերը «Ժողովուրդ» օրաթերթը վերցրել է ՀՀ Վիճակագրական կոմիտեից։ Թեեւ իշխանության ներկայացուցիչները խորհրդարանում ամպագոռգոռ թվեր են շռայլում՝ հղում անելով վիճակագրական կոմիտեին, այնուամենայնիվ ազնիվ գտնվող մի քանի ներկայացուցիչներ հստակ պնդում են, որ Վիճակագրական կոմիտեի թվերը ոչ միշտ է, որ համընկնում են ֆինանսների նախարարության կամ, օրինակ, Կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների հետ։
Այս ամենը մի կողմ դնելով՝ եկեք հասկանանք, թե սպառողական գների ինչ փոփոխություններ են եղել Հայաստանում։ Համաձայն նույն Կոմիտեի՝ 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 4.5%, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 0.5% գնաճ:
Հանրապետության դիտարկվող 7 բնակավայրերում 2025 թ. փետրվարին հունվարի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.1 – 0.9%-ով, 3-ում գրանցվել է 0.7 – 0.1% գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Մայրաքաղաքում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.7%-ով։
2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բրնձի՝ 1.8%, հացի՝ 2.8%, ալյուրի՝ 4.3%, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.6%, 0.3%, 0.3% գնաճ:
Մարգարինի գինը 2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ նվազել է 5.3%-ով, մակարոնեղենինը՝ 2.6%-ով, տավարի մսինը՝ 1.3%-ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ գրանցվել է համապատասխանաբար 0.9%, 0.4%, 0.1% գնաճ:
2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ ոչխարի մսի եւ իշխան ձկնատեսակի գներն աճել են եւ 4.6%-ով եւ 17.7%- ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 0.5% եւ 4.3%-ով:
Թեյի գինը 2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ աճել է 6.7%-ով, շոկոլադինը՝ 10.3%- ով, կարագինը՝ 13.4%-ով, սուրճինը՝ 17.1%-ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.8%, 2.8%, 1.0%, 0.4%-ով:
Միաժամանակ, 2025 թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ պանրի գինը նվազել է 5.4%-ով, խոզի մսինը՝ 3.4%-ով, հրուշակեղենինը՝ 1.8%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.3% եւ 0.6%-ով:
Ձվի գինը 2025թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ նվազել է 6.1%-ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 3.5%-ով:
2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ արեւածաղկի բուսական յուղի գինն աճել է 15.4%-ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ գրանցվել է 0.6% գնանկում:
Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 5.8%, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 1.0% գնանկում:
Բանջարեղենի ապրանքախմբում 2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 20.4%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 2.1% գնաճ:
Եթե փորձենք խոսել հակիրճ, ապա Հայաստանի Հանրապետությունում բարձրացվող հարկերին զուգահեռ համատարած թանկություն է եւ գնաճ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...