Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
«Եթե Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ապա պետք է գործնական քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ», -ըստ ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն՝ անդրադառնալով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Միևնույն ժամանակ, Հաջիզադեն պնդում է, թե Հայաստանը «44-օրյա պատերազմից հետո դրական ներդրում չի ունեցել տարածաշրջանում հաղորդակցությունների բացման գործընթացում»։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի՝ «չնայած Հայաստանի հանձնառությանը` ապաշրջափակել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող տրանսպորտային հաղորդակցությունները, Երևանը դեռևս չի կատարել դրանք»:
Հաջիզադեն Հայաստանին մեղադրել է նաև «գործընթացից և իր պարտավորություններից շեղելու փորձի մեջ»՝ «գործնականում դժվար իրագործելի բարդ ուղիներով»։
«Եթե Երևանն իսկապես շահագրգռված է հաղորդակցությունների բացմամբ, չպետք է խուսափի իր պարտավորություններից, այլ գործնական քայլեր ձեռնարկի, որոնք համապատասխանում են տարածաշրջանի նոր իրողություններին», -հայտարարել է Հաջիզադեն:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը