Google-ի համահիմնադիրն աշխատակիցներին կոչ է արել շաբաթական 60 ժամ աշխատել՝ ընկերության առաջատար դիրքն ապահովելու համար
«Նրանք, ովքեր աշխատում են նվազագույն չափով, ոչ միայն անարդյունավետ են, այլև բարոյալքում են մյուսներին», - կարծում է Google-ի համահիմնադիրը, որը կոչ է արել 60-ժամյա աշխատանքային շաբաթ սահմանել՝ ընդ որում ապահովելով ամենօրյա ներկայություն գրասենյակում: Սա, նրա համոզմամբ, «արտադրողականության օպտիմալ մակարդակն է»։
Ներկայում Google-ի աշխատակիցների համար գործում է կանոն, որը պահանջում է շաբաթական ընդամենը երեք օր աշխատել գրասենյակում:
Ըստ Բրինի՝ Google-ը պետք է հաղթի արհեստական բանականության մրցավազքում, իսկ դա պահանջում է աշխատակիցների առավելագույն ներգրավվածություն։
Ինչպես նշում է Bild-ը, աշխատաշուկայի արևմտյան փորձագետները, ինչպես և ակնկալվում էր, քննադատել են այս գաղափարը: Ժամանակի կառավարման մասին գրքերի հեղինակ Լաուրա Վանդերկամը կարծում է, որ «շատ քչերը կարող են հետևել նման գրաֆիկի՝ առանց գերհոգնելու»։ Նրա կարծիքով՝ օպտիմալ աշխատանքային գրաֆիկը շաբաթական 45-50 ժամն է։
Տորոնտոյի համալսարանի մենեջմենթի պրոֆեսոր Ջոն Տրուգակասը, իր հերթին, նշել է, որ կարևոր է ոչ թե ժամերի քանակը, այլ աշխատանքի արդյունավետությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից