Սահմանվելու են մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված միջոցառումներ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը:
Նշվում է, որ վերջին ժամանակներում քաղաքացիների կողմից բազմիցս բարձրաձայնված, ինչպես նաև բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից արձանագրված մթնոլորտային օդի պահպանության բնագավառում իրավախախտումների դեպքերի ավելացմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մշակելու այս նախագիծը, որում ներառված են մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի վերանայման, վերահսկողական մեխանիզմների խստացման և գործող օրենսդրական դաշտի պահանջների չկատարման դեպքում վարչական իրավախախտումների սահմանաչափերի վերանայման միջոցառումներ։
Որոշման ընդունման արդյունքում կսահմանվեն մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված հստակ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի նվազեցնել, ինչպես նաև սահմանափակել մթնոլորտային օդի վրա վնասակար արտանետումները, կսահմանվեն միջոցառումների իրականացման ժամկետներ և պատասխանատու գերատեսչությունների շրջանակ, կսահմանվեն իրավասությունների շրջանակներ որոշակի գերատեսչությունների համար, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի ուժեղացնել վերահսկողությունը մթնոլորտային օդն աղտոտող ինչպես անշարժ, այնպես էլ շարժական աղբյուրներից:
Բացի սա, կստեղծվեն միջգերատեսչական աշխատանքային խմբեր գործող օրենսդրությամբ ամրագրված պահանջների ու նորմերի վերաբերյալ հասարակության շրջաններում իրազեկման, բացատրական աշխատանքներ իրականացնելու համար, կխստացվեն վարչական պատասխանատվության սահմանաչափերը, կիրականացվի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացում և միջազգային չափանիշներին համապատասխանեցում։
Ակնկալվում է մթնոլորտային օդ վնասակար արտանետումների հնարավոր նվազեցում և սահմանափակում մթնոլորտային օդն աղտոտող անշարժ և շարժական աղբյուրներից, մարդածին գործոններից։
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում: Սակայն նախագծի 1-ին կետով նախատեսված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի արդիականացման գործընթաց, որի կատարումը ենթադրում է նաև պետական բյուջեում ծախսերի փոփոխություններ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...