Մեզ խաղաղություն է պետք. առաջիկայում բոլորս Եվրոպայում կձևավորենք մեր ընդհանուր դիրքորոշումները, որոնք կներկայացվեն ԱՄՆ-ին. Զելենսկի
Մեզ խաղաղություն է պետք, ոչ թե անվերջ պատերազմ, իսկ խաղաղության բանալին անվտանգության երաշխիքներն են. այս մասին թելեգրամյան ալիքում տեղադրված տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Առաջիկայում բոլորս Եվրոպայում կձևավորենք մեր ընդհանուր դիրքորոշումները՝ այն գծերը, որոնց պետք է հասնենք, և այն գծերը, որոնց պարագայում մենք չենք կարող զիջումների գնալ: Այս դիրքորոշումները կներկայացվեն ԱՄՆ-ի մեր գործընկերներին։ Ուժեղ և տևական խաղաղությունը և պատերազմի ավարտի վերաբերյալ ճիշտ համաձայնությունը իսկապես մեր ընդհանուր առաջնահերթությունն են», - ասել է նա:
Երեկ Լոնդոնում կայացել է Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը, որը տևել է մոտ երկու ժամ։ Գագաթնաժողովին մասնակցել են 18 երկրի ղեկավարներ, կառավարության ներկայացուցիչներ և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Ինչպես նշում է BBC-ն, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Լոնդոնում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովը որակել է որպես «լավ և անկեղծ քննարկում»։
Նրա խոսքով, առաջնորդները քննարկել են Կիևի համար անվտանգության համապարփակ երաշխիքների անհրաժեշտությունը, այդ թվում՝ Ուկրաինային ուժեղ դիրք հաղորդելը և նրան «ամրապնդելու և պաշտպանելու» միջոցներ տրամադրելը։
Ֆոն դեր Լեյենն ասել է.«Մենք պետք է ուժեղացնենք մեր պաշտպանությունը... մենք պետք է հսկայական քայլ անենք առաջ»: Նա հավելել է, որ անհրաժեշտ է հստակ ծրագիր Եվրամիության կողմից և համաեվրոպական մոտեցում:
«Այժմ մեզ համար չափազանց կարևոր է մեծացնել ծախսերը… կարևոր է նախապատրաստվել վատագույնին», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Նա նաև դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Լոնդոնից՝ ասելով. «Մենք պատրաստ ենք Ձեզ հետ կանգնել՝ պաշտպանելու ժողովրդավարությունը, պաշտպանելու օրենքի գերակայության սկզբունքը, ըստ որի՝ չի կարելի ներխուժել հարևանի տարածք կամ ուժով փոխել սահմանները: Մեր ընդհանուր շահերից է բխում կանխել ապագա պատերազմները»:


















































Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Զելենսկին Քիշնևի օդանավակայանում կանգառի ժամանակ հանդիպել է Թրամփի պատվիրակների հետ
Զելենսկին կոչ է արել աջակցել Հայաստանին
Զելենսկին խոստացել է, որ «Դրուժբա» նավթատարը մինչև ապրիլի վերջ կսկսի գործել
Ռուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ Զելենսկի
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից