Ապօրինի թմրանյութ պահելու գործով կան ձերբակալվածներ
>Ներկայացվող առաջին դեպքով Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները համագործակցեցին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի գործընկերների հետ: Թմրանյութ ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 33 և 23 տարեկան երկու երիտասարդ։
Անձնական խուզարկությամբ 33-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 8 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված, մոխրացած հետքերով կաթուցիչ և ծալովի դանակ։
23-ամյա երիտասարդի մոտ ևս հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։
Նման մի տեղեկություն էլ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր Նորապատի 59-ամյա բնակչի վերաբերյալ։
Ապօրինի թմրանյութ պահելու մասին տեղեկությունը ստուգվել է, հաստատվել և նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա տանն ու կից շինություններում կատարված զննությամբ հայտնաբերվել է մոտ 84 գրամ դեղնականաչավուն զանգված։
Նմանատիպ մեկ այլ տեղեկություն Արմավիրի քրեական ոստիկանները ստացել են Վաղարշապատի 38-ամյա բնակչի վերաբերյալ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տան տարբեր հատվածներից տղամարդն իրավապահներին է ներկայացրել մոտ 161 գրամ դեղնականաչավուն զանգված։
Երեք դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից