Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի քրդական DEM կուսակցության 7 հոգանոց պատվիրակությունը, ովքեր Իմրալը կղզում հանդիպել են PKK–ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, հայտարարել են Աբդուլլահ Օջալանի ուղերձի մասին։
Օջալանի կոչում հիշատակվել է, որ PKK–ն ստեղծվել է պատմության ամենաարյունալի ժամանակահատվածում, երկու համաշխարհային պատերազմների եւ Սառը պատերազմի իրականության ժամանակ, երբ մերժված է քրդական ինքնությունը եւ ազատությունները։ Նա շեշտել է, թե ներկա իրողություններում PKK–ի գոյությունը կորցրել է իմաստը։
Օջալանի խոսքով՝ Քուրդ–թուրք հարաբերությունները, որոնք անցնում են 1000 տարին, թուրքերն ու քրդերը իրենց գոյությունը շարունակելու համար միասին պայքարել եւ պարտադրված միասին դաշինքի մեջ են հեգեմոն ուժերի դեմ։ PKK–ի առաջնորդը նշել է, թե կապիտալիստական վերջին 200 տարում հաջողվել է այդ դաշինքը պառակտել։
«Թուրքիայի հանրապետության պատմության ամենաերկար եւ ընդգրկուն ըմբոստության եւ ուժային շարժումը հանդիսացած PKK-ն առաջացել է քանի որ ժողովրդավարական քաղաքական ուղիները փակ են եղել»,–նշել է Օջալանը՝ կոչ անելով PKK–ի բոլոր խմբերին զենքերը վայր դնել եւ լուծարել PKK–ն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից