Տավուշից է շարունակվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից. Մինչ այդ հանդիպում կլինի. Մհեր Գրիգորյան
Մեր սահմանազատման վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հրապարակային է և վերջին հանդիպումից հետո մենք հրապարակել ենք և մատնանշել ենք՝ ոնց ենք շարունակելու աշխատանքները: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա չկարողացավ պատասխանել, թե երբ են սկսելու սահմանազատման հաջորդ փուլը:
«Սահմանազատումը հյուսիսային
անկյունից է սկսվելու: Իմ կարծիքով՝ մինչեւ սկսվելը մեկ հանդիպում էլ կլինի, որովհետև դեռ հարցեր կան քննարկելու: Մենք միշտ աշխատանքային խմբերով ենք հանդիպումը»,-ասաց նա:
Հարցին՝ որ կողմի առաջարկն է եղել՝ սահմանազատումն սկսել այդ հատվածից, փոխվարչապետը պատասխանեց. «Դա ընդհանուր կոնսենսուսային որոշում է:
Աշխատանքային հանդիպումների արդյունքում մենք անպայման կհրապարակենք մեր անելիքները: Հանդիպման կոնկրետ ամսաթիվ հիմա չեմ կարող նշել, բայց պայմանավորվածությունները կան, որ ինտենսիվ պետք են լինեն»,- ընդգծեց նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից