Այն վերնագրված է «Դժվարին պայքար իրավունքների ապահովման համար»:
Զեկույցը ներկայացնում է իրավիճակը 195 երկրում և 13 տարածքում։
Ազատ է համարվել 85 երկիր և 1 տարածք, մասամբ ազատ՝ 51 երկիր և 4 տարածք. ոչ ազատ՝ 59 երկիր և 8 տարածք:
Հայաստանը դասվել է մասամբ ազատ երկրների շարքին` հնարավոր 100-ից հավաքելով 54 միավոր (նախորդ տարվա զեկույցում մեր երկիրը նույն միավորն ուներ):
Քաղաքացիական ազատությունների մասով Հայաստանը հնարավոր 40 միավորից հավաքել է 23, քաղաքացիական ազատությունների մասով՝ հնարավոր 60-ից 31 միավոր: Տարածաշրջանային հարևաններից միայն Վրաստանն է դասվել մասամբ ազատ երկրների շարքին. Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան, Ռուսասատանը համարվել են ոչ ազատ:
Վարկանիշում երկրի ազատության մակարդակը գնահատվել է 25 ցուցանիշի հիման վրա (յուրաքանչյուրի համար երկիրը կարող է առավելագույնը 4 միավոր ստանալ): Freedom House-ի տվյալներով՝ աշխարհում ազատությունն անկում է ապրում արդեն 19-րդ տարին անընդմեջ։
2024 թվականին իրավիճակը վատացել է 60 և բարելավվել 34 երկրում։ Վերլուծաբանները նշում են, որ մարդկության 80 տոկոսն ապրում է անազատ և միայն մասամբ ազատ երկրներում։
Ըստ փորձագետների ժողովրդավարության, իրավունքների և ազատությունների հետ կապված հետընթացը հիմնականում պայմանավորված է բռնությամբ, ընտրությունների ժամանակ քաղաքական հակառակորդների հանդեպ ճնշումներով, զինված հակամարտություններով ու բռնապետական ռեժիմի պահպանմամբ:
Ընդհանուր առմամբ, լավագույն ցուցանիշն արձանագրվել է Ֆինլանդիայում, որը, ըստ Freedom House-ի, ամենաազատն է՝ 100 միավորով։ Նորվեգիան, Շվեդիան և Նոր Զելանդիան մեկական միավորով են զիջում առաջատարին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից