Պուտինը, Ռոհանին եւ Էրդողանը համաձայնել են Սիրիայի հարցով կոնգրես կազմակերպել
Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով երեկ Սոչիում կայացած գագաթնաժողովին Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում նշված են սիրիական ճգնաժամի շուրջ համագործակցության առաջնայնությունները:
«Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն Սիրիայում իրավիճակի երկարաժամկետ կարգավորմանը», - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Երեք երկրների նախագահները պայմանավորվել են պատրաստել Սոչիում կայանալիք Սիրիական ազգային երկխոսության կոնգրես, որին պետք է ներկայացված լինեն և՛ Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցները, և՛ ընդդիմության ներկայացուցիչները, ում, օրինակ, աջակցում է Թուրքիան:
Ասուլիսին Պուտինը հայտարարել է, որ գոհ է բանակցություններից: «Մենք՝ երեք երկրների ղեկավարներս, միակարծիք ենք, որ պետք է շարունակել սիրիական հետպատերազմյան կարգավորմանն ուղղված մեր համագործակցությունը այսպես ասած Աստանայի ձևաչափով, քանի որ այն արդյունավետ է», - ասել է նա:


















































Հալեպի նահանգային իշխանություններն այցել են ՀՀ գլխավոր հյուպատոսություն
ԱՄՆ-ն դատապարտում է Սիրիայում արմատական ահաբեկիչների իրականացրած սպանությունները. Մարկո Ռուբիո
Հարյուրավոր սիրիացիներ բռնությունից ապաստան են գտել Լաթաքիայի ռուսական ավիաբազայում. Reuters
Պուտինը, Մերկելը, Էրդողանը և Մակրոնը Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կունենան
Սիրիական բանակը մասամբ ազատագրել է Իդլիբը