Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են. ՆԳՆ
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։
«Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության ժամանակ, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և ճանապարհային երթևեկության կանոնները` կատարելով, այսպես կոչված, «դրիֆթ»։
Հասարակական կարգը խախտում են նաև հարսանեկան արարողության մասնակից մի քանի «Մերսեդեսի» վարորդներ` երթևեկելի գոտում «դրիֆթ» կատարելու ընթացքում մեքենաներով փակելով ճանապարհը:
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի համայնքային բաժնի և Արմավիրի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԲՄՎ»-ն և «Մերսեդեսները» վարողների ինքնությունը: Խուլիգանություն կատարելու կասկածանքով երեք տղամարդ ձերբակալվել և ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին»,–ասված է հաղորդագրության մեջ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից