Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Արցախ

Զավակդ կամաչեր՝ իմանալով, որ իր հայրը համասեռամոլ գոյանքի շինծու գործարքներին է տուրք տվել. լեգենդար Քյոխի պատասխանը

«Սույն անդրադարձս   միմիայն ի հարգանք զոհված զինվորիս է․․․

Համացանցն այն վայրը չէ, որ կուզենայի որևէ հարցի անդրադառնալ, նախընտրում եմ հարցերի մասին խոսել դեմ առ դեմ, աչք աչքի նայելով, փաստերով, արգումենտներով։ Օրերս հրապարակ է նետվել մի տեսանյութ, որտեղ զոհված զինվորիս ծնողի (հոր) բերանով շոշափվում է իմ անունը։

Հարց` ո՞վ է այդ տեսանյութի հեղինակը, ճանաչու՞մ եք, ի՞նչ անցյալ ու նկարագիր ունի, ո՞ւմ համար է, ինչի՞ն է միտված, ինչո՞ւ ռուսերեն լեզվով․․․

Խոր դատելու կարիք չկա հասկանալու համար նպատակն ու միտումը, դատեք ինքներդ, երբ տեսանյութ վարող ոմն Ռոման Բաղդասարյան անունով մի նվաստ գործիք է, երբ ծառայություն է մատուցում թե' թշնամուն, և թե' բոլոր այն մութ ուժերին, ովքեր լծված են թուլացնելու Հայաստանն ու արատավորելու հայի արժանապատվությունը, ով պղծության սերմնացան է, և նպատակը միայն աղտոտելն ու անվանարկելն է։

Այս անգամ նա իր նենգ ու պիղծ գործի համար ընտրել է նոր զոհի՝ զոհվածի հորը՝ Նեսո Աթայանին։

Հիմա կարճ անդրադարձ նահատակված զինվորիս հորը՝ Աթայանին․․․

Աթայա՛ն, որպես հայրենիքի համար կյանքը զոհաբերածի հոր, ամենայն հարգանքով ու խոնարհումով նրա շիրիմի առաջ՝ հարկ եմ համարում նախևառաջ հարցնել Ձեզ, արդյոք Ձեր տղայի վեհ գործն ու հիշատակը արժանի՞ էր նման անհայտ ծագմամբ, թուրքին ծառայող, տղամարդկային վարք ու բարքից զերծ, նվաստ վարքագծի տեր մեկին տուրք տալ և դրանով իսկ արատավորել տղայիդ վեհ գործն ու պայծառ հիշատակը։ Այո՛, դա ուղղակիորեն անարգանք է կյանքը հայրենիքի համար զոհածի հիշատակին։

Հիմա՝ հարց․ երբ նշածդ հրամանատարը 19 տարեկանում արցախյան առաջին գոյապայքարի ժամանակ քո հայրենի Մարտակերտի պաշտպանության ու ազատագրության համար երկու անգամ ծանր վիրավորվել էր, դու և քո նման շատերը Մարտակերտի շրջանի բռնազավթումից հետո ու՞ր էիք։ Արցախից դուրս ապաստան էիք գտել, և վերադարձար ընտանիքիդ տեղափոխվելուց որոշ ժամանակ անց միայն, 1997 թվականին, երբ պատերազմը 3 տարի առաջ էր ավարտվել։

2016 թվականին ու՞ր էիր, երբ փնովածդ հրամանատարը 10 հոգով և 3 տանկով Թալիշում կանխեց այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականին։ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում ո՞վ անձամբ ղեկավարեց ու վարեց մարտը, 3 տանկով և 10 հոգով, առանց ոչ մեկ զոհ տալու ապրիլի 1-ի 2-ի գիշերը հակառակորդի կողմից գրաված 15 կիլոմետրանոց տարածքը երկու ժամվա ընթացքում հետ վեցրեց ու նրա էլիտար Յաշմա բրիգադը ջախջախեց։ 2020 թվականի ողջ պատերազմի ընթացքում, համեմատած մյուս զորամասերի, անհամեմատ քիչ կորուստներ ունեցավ. 5000 զոհերից 24-ն է իմ ղեկավարած զորամասինը, իսկ 2023 թ. ռազմագործողության ժամանակ՝ 160 զոհից` 14-ը։

Շարունակեմ հարցնել․որտե՞ղ էիր 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ. նյութական միջոցներ տեղափոխելու՞ Ստեփանակերտից, երբ նշածդ հրամանատարի ենթակայության տակ Գյումրիից և մեր հայրենիքի տարբեր վայրերից ժամանած կամավորականների մեջ 70-ն անց տարեցներն էին առաջնագծում պայքարում, նշեմ միայն մեկին՝ Վաղինակ պապիկին, Գյումրիից, կհարցնես` կիմանաս․․․

Ո՞ւր էիր, երբ նշածդ հրամանատարը, քո կողմից հիշյալ բրիգադը երբ ընդունեց, որտեղ զոհվել է Ձեր որդին, 720 մարտական դիրքում, մի դիրքում, երբ ընդամենը 800 մետր էր Մարտակերտ բնակավայրի առաջին տնից հեռու, խրամատ չկար, ինժեներական կահավորվածության առումով զիջում էր 20 մետր այն կողմ գտնվող թշնամու լիարժեք կահավորված դիրքից, այն դեպքում, երբ դու վարչակազմի ղեկավարի տեղակալ էիր։

Նշում ես՝ սեպտեմբերի 24-ին գումարտակի, հետո նաև բրիգադի հրամանատարի հետ ես բջջային կապով խոսել եմ, այն դեպքում, երբ ես 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմագործողությունը սկսվելուց հետո բջջային կապ չեմ ունեցել Մարտակերտի թևում գտնվող իմ գումարտակի հրամանատարի հետ։

Դու, երբ մի անգամ հանգիստ լինես, քեզ հարց կտաս՝ ինչո՞ւ մինչև 2023 թ․ սեպտեմբերի 19-ի պատերազմը  հակառակորդը ռուս խաղաղապահների աչքի առաջ երկու անգամ հրթիռային հարվածներ է հասցրել նշածդ հրամանատարի ղեկավարած մշտական տեղակայման բրիգադի երկու վայրերին։ Ռոմանին կասես, թող հարցնի իր հայրենակից թուրքերից, երևի շատ հարգելուց էր․․․․

Իսկ ինչ մնում է զանգիդ, այդպիսի բան չի եղել։ Խոսում ես դիակներ  հանելու մասին։ Դու որ պատերազմ տեսած լինեիր, կիմանայիր՝ ինչպես են փոխանակում զոհվածների դիակները, բայց դու, ի տարբերություն մեր շատ հայրենակիցների, դեռ բախտավոր ես, որ կարողացել ես փառքով հողին հանձնել քո զավակին, որն իր կյանքը զոհաբերեց հանուն հայրենիքի, բայց հանուն հայրենիքի զոհաբերած մեր հարյուրավոր զավակների ծնողներ դեռ սպասում են հրաշքի, ողջ կամ միայն սպասումով, որ գոնե իրենց զավակների մասնունքները կարողանան հանձնել հողին։ Զավակդ շատ կամաչեր, եթե իմանար՝ իր հայրը հայրենիքի սրբությունները պղծողի, համասեռամոլ գոյանքի շինծու գործարքներին է տուրք տվել, ավելին, չի խնայել անգամ պատերազմի հերոսական դրվագներն արատավորել։ Ի՞նչ էր ուզածդ, այդպես էլ չհասկացա․․․»։