Եթե չստացվի կամ որևէ վատ բան լինի, կասեն՝ ի՞նչ անենք, ժողովուրդն էր. Արծվիկ Մինասյան
Քննարկվում է մի հարց, որը ոչ միայն օրենք չի կարող լինել այսպիսի բովանդակությամբ այլ նաև կարող է որակվել որպես իրավական ծաղր, այն, ինչ քննարկվում է ԱԺ-ում, մի բաժակաճառ է հիշեցնում, որն, ըստ Սահմանադրության, չի կարող կոչվել օրենք: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծին Դրա փոխարեն քաղաքական մեծամասնությունը կարող էր ուղերձի կամ հայտարարության նախագիծ բերել: Չի բերում, որովհետև սա հերթական քայլն է, որ եթե վատ հետևանք ունենա, ասի՝ ոչ թե մեծամասնությունն է մեղավոր, այլ՝ ժողովուրդը: Ժողովրդի ջեբը գցելու հերթական քայլն է: Եթե չստացվի կամ որևէ վատ բան լինի, կասեն՝ ի՞նչ անենք, ժողովուրդն էր, ո՞նց չհարգեինք ժողովրդի, քաղաքացիական նախաձեռնության իրավունքը: Սա հերթական պոպուլիստական, արկածախնդրային քայլն է, որով մեծամասնությունը կամ նրա առանձին ներկայացուցիչները փորձում են հերթական անգամ Հայաստանը դնել նոր հարվածների առաջ: Չի քննարկվում այսօր Եվրոպայի հետ առևտրի ավելի լավ ռեժիմներ ունենալու հարցը, այս նախագիծը դրա հետ կապ չունի, կապ չունի Հայաստանի քաղաքացիների Եվրոպա ազատ մուտքի ու ելքի հետ»,- նշեց նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից