ԱԺ նախագահի խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 5-ի համարում գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ինքն իրեն 12 հոգու հետ գործուղել է Լյուքսեմբուրգ, ապա Բելգիա եւ իր հետ տարել է ընդամենը 2 պատգամավորի. պատվիրակության մյուս անդամները ԱԺ նախագահի գրասենյակի ներկայացուցիչներն էին:
Այս հրապարակման մեջ ԱԺ նախագահի թիմակիցներին խոցել էր հատկապես «արդուկի գծով խորհրդական Աշխեն Հայրապետյան» ձեւակերպումը, որի առնչությամբ ստիպված եղանք առանձին հարցում ուղարկել:
«Աշխեն Հայրապետյանը, որը գրեթե բոլոր գործուղումների ժամանակ ուղեկցում է Ալեն Սիմոնյանին, կոնկրետ ի՞նչ գործառույթ է իրականացնում:
Խնդրում ենք ներկայացնել, թե որպես խորհրդական, Աշխեն Հայրապետյանը մինչ օրս քանի՞ խորհուրդ է տվել Ալեն Սիմոնյանին, որո՞նք են եղել դրանք, եւ ինչպե՞ս է այդ խորհուրդները կիրառել ԱԺ նախագահը (ներկայացնել ամբողջական ցանկով):
ՔՊ-ական պատգամավորները «Ժողովուրդ» օրաթերթին պատմել են, որ Աշխեն Հայրապետյանը Ալեն Սիմոնյանի հագուստի արդուկի եւ կոստյումի ուսերի փոշիների հարցերով է զբաղվում: Վերջերս էլ նոր սարքավորում է ձեռք բերել՝ ուսերի փոշիները մաքրելու համար»:
Այս պարզ հարցադրումներին, որոնք ենթադրում էին հստակ պատասխաններ եւ պարզաբանումներ, ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը պատասխանել է. «Աշխեն Հայրապետյանը կատարում է ԱԺ նախագահի հանձնարարությունները եւ իր հաստիքին համապատասխան գործառույթները»
Մնացած հարցերը բարեխղճության էտալոն Ալեն Սիմոնյանը իր խոսնակի միջոցով համարել է «Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքով չնախատեսված հարցում»: Թեեւ լավ կլիներ՝ իրավաբան ԱԺ նախագահը իմանար, որ իր նախկին օգնականին (ամենայն հավանականությամբ բարձր աշխատավարձ ստանալու համար) խորհրդական դարձնելուց բացի՝ պարտավոր է պատասխանել, թե ինչ գործառույթներ է իրականացնում անգամ հայեցողական այդ պաշտոնյան բացի կենցաղային հարցերից:
Իհարկե, դժվար է պատկերացնել, թե Աշխեն Հայրապետյանը ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին, բայց այս անպատասխան հարցաշարը շատ հարցերի պատասխան էր արդեն»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...