Ո՞նց կարելի է տանջված ժողովրդին նման բան ասել, բա դա սրիկայություն չի՞. Լևոն Քոչարյանը՝ Ալեն Սիմոնյանին
Ամեն անգամ, երբ մենք մտածում ենք՝ անբարոյականությունը ինչ-որ չափ պիտի ունենա, կրկին այս մարդիկ գալիս են ապացուցելու, որ չէ, այդ չափը միշտ ավելի կարող իջնի, սրիկայությունը էլ ավելի կարող իջնի։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե արցախցիները պետք է մնային Արցախում ու պայքարեին:
«Այն, ինչը եղավ, այդ ամեն ինչի պատճառը իրենք են, սկսած 2018 թվականից, զրոյական կետից, «ինչ ուզում, բանակցում ենք»-ից, մինչև բերեցին, հասցրեցին պատերազմի, հետո էլ գնացին Էրդողանի ու Ալիևի դիմաց ստորագրեցին ու ճանաչեցին Արցախը Ադրբեջանի կազմում: Դրանից հետո եղավ բլոկադա, ինը ամիս մարդիկ սոված, ծարավ մնացին, հետո հարձակման ենթարկվեցին, և ՀՀ ղեկավարությունը ասաց՝ մենք չենք միջամտելու։ Բա սա սրիկայությո՞ւն չի այս ամեն ինչից հետո: Այդ ծանր պայմաններում հայտնված մարդկանց մի հատ էլ ասել՝ դուք պիտի մնայիք, կռվեիք: Սա ուղղակի նորմալ մարդու մտքի մեջ չի կարող տեղավորվել»,-ասաց նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից