Զախարովան՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի կապերով մտահոգված ադրբեջանցի լրագրողին. մնացեք ձեր օրակարգում
Փետրվարի 6-ին, ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական «Բաքու-Մոսկվա» լրատվամիջոցը ներկայացնող լրագրողի ծավալուն հարցը, այն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վաշինգտոն կատարած այցի և Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության խարտիայի մասին։ Զախարովան նշել է, որ ռուսական կողմն արդեն մեկնաբանել է իր դիրքորոշումը վերոնշյալի առնչությամբ:
«Երկրորդը, որքան հիշում եմ, դուք, այսօր ձեզ հենց այդպես էլ ներկայացրի, «Մոսկվա-Բաքու» գործակալությունից եք, չէ՞։ Եվ ձեր գործակալությունը շուտով կդառնա 10 տարեկան: Որքան հասկացա, մտադիր չեքձեր գործակալության անվանումը փոխել ու դառնալ «Մոսկվա-Երևան», այնպես չէ՞։ Դրա մեջ, հավանաբար, ոչ մի վատ բան չկա: Բայց ես չեմ կարծում, որ նման բան ձեր ծրագրերի մեջ չկար: Ուրեմն մնացեք այն օրակարգում, որը լուսաբանում եք՝ Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններից։
Այդ օրակարգում մենք մեկնաբանելու բան ունենք։ Ունենք բազմաթիվ ծրագրեր, հարցեր, խնդիրներ։ Հենց դրանով էլ ուզում ենք զբաղվել: Եվ ձեզ, ձեր գործակալությանը, շատ շնորհակալություն այն բանի համար, որ միշտ, տարեցտարի, շատ նվիրված, շատ անկեղծ և շատ պրոֆեսիոնալ կերպով լուսաբանել եք մեր երկրների՝ Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները։ Մաղթում եմ ձեզ երկար կյանք: Մաղթում եմ ձեզ ոգեշնչում: Մաղթում եմ ձեզ հաջողություն: Դա այն ամենն է, ինչ կարող եմ ասել ձեր հարցի վերաբերյալ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։


















































Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելական կամ իրանական սցենարի կրկնության մասին. Զախարովա
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարությանը երկաթուղու կոնցեսիոն կառավարման վերաբերյալ
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ. Զախարովա
Զախարովա․ Հայաստանի վարչապետը պատմական խնդիրների մեջ մեղադրել է ԿԳԲ-ին
Զախարովան դիմել է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից