Կասկածելի տեսանյութերը չեն կարող խաթարել երկու երկրների ամուր հարաբերությունները. ՀՀ-ում Իրանի դեսպան
Կեղծ պատմությունները, սպառնալիքները և կասկածելի տեսանյութերի ստեղծումը չեն կարող խաթարել երկու երկրների ամուր հարաբերությունները կամ պառակտումներ ու կասկածներ առաջացնել մեր միջև։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Նրա խոսքով, փոխադարձ դիվանագիտական այցերն ու փոխըմբռնումը թշնամիներին թույլ չտվեցին կասկածներ կամ թյուրիմացություններ ստեղծել երկու երկրների հարաբերություններում։ «Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները զարգանում են փոխադարձ հարգանքի և աջակցության ոգով»,- հավելել է դեսպանը։
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ՀԿ-ի էջում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ մի խումբ տղամարդիկ հրապարակում ադրբեջաներենով բարձրաձայն երգում էին «Ղարաբաղ, Ղարաբաղ»։ Ավելի ուշ, իշխանությունները հայտարարեցին, որ նրանք ադրբեջանական ծագումով իրանցիներ են:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից