Այո, աղբահանությունը քմ-ով հաշվելը սխալ է, բայց քաղաքը չի կարողանում հավաքագրել այդ վճարները ըստ անձերի. Սարգսյան
Մեզ մոտ էլ է ծագել այդ հարցը, որ մարդն է գենարացնում աղբ, ոչ թե քառակուսի մետրերը եւ մեր պատգամավորներից մեկը այդ հարցով դիմել է քաղաքապետարան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ-ում եմ լրագրողների հետ զրույցում ասաց՝ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ քաղաքապետարանը վերջերս որոշում է կայացրել, որ աղբահանությունը հաշվարկվելու է ոչ թե անձանց թվով, այլ բնակարանի մակերեսով:
«Սրա ի պատասխան հետեւյալ միտքն է հնչում. «Երեւանն այսօր ունի 1,2 մլն բնակիչ, բայց աղբահանության համար վճարում է մոտավորապես 400 հազարը: Այսինքն 800 հազարը չի վճարում ինչ-ինչ պատճառներով, որովհետեւ ճիշտ հաշվառված չեն: Դրա համար հաշվառման մեկ այլ մեթոդ է ընտրվել քաղաքապետարանի կողմից, որը հնարավորություն կտա բոլորից վերցնել վճարը: Իրականում կլինեն դեպքեր, որ բեռը կնկնի այն մարդկանց վրա, որոնք բնակարանում մենակ են ապրում, կամ քիչ մարդ է ապրում, բայց քանի որ քաղաքն այս պահին չունի այն գործիքակազմը, որ 1,2 մլն հոգուց աղբահանության գումար գանձել, որոշել է գնալ այս ճանապարհով:
Բայց կլինեն բացառություններ, որ օրինակ, բնակարանում, իրոք կապրեն միայնակ ծերեր, թոշակառուներ, իրենց համար կլինեն այլ պայմաններ»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից