«ՔՊ-ում բուռն քննարկումների առիթ է դարձել այն, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ մեկնող պատվիրակության մեջ ընդգրկել ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանին:
Բանն այն է, որ Փաշինյանը ոչ վաղ անցյալում աչքով աչք չուներ Արսեն Թորոսյանի հանդեպ եւ անգամ ասել էր, թե նա երբեք պաշտոն չի ստանալու:
Անգամ խոսում էին տհաճ կոնֆլիկտի` Թորոսյանի վրա գրիչ շպրտելու մասին: ՔՊ առաջնորդին հաճոյանալու համար ուսապարկերի խմբակցությունն էլ երկար ժամանակ Թորոսյանին վերապահումով էր վերաբերվում, կեսբերան էին նրան բարեւում:Նրա հետ միայն մի քանի սորոսական կանայք էին շփվում:
Այդ վերաբերմունքը, իհարկե, նաեւ քովիդի գործով էր պայմանավորված։ Հիմա, փաստորեն, Փաշինյանը ներել է Թորոսյանին:
Եթե որոշ ՔՊ-ականներ դա բացատրում են նրանով, որ Թորոսյանն անմնացորդ ծառայում է Փաշինյանին ու հանձն է առել անգամ ամենասկանդալային հայտարարություններն ու քայլերն արդարացնելու անշնորհակալ գործը, ապա մյուսներն ընդհանրապես չեն հասկանում, թե ինչպես կարելի էր կրոնական հավաքին տանել իր թիմի աթեիստին, որը չի թաքցնում հավատի հանդեպ իր վերաբերմունքը։
Հիշեցնենք․ Վաշինգտոն Փաշինյանի այցի առիթը կրոնական ազատության միջազգային 5-րդ ամենամյա գագաթնաժողովին, ինչպես նաեւ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելն է։
Նշենք նաեւ, որ Save Armenia ընկերության կազմակերպած ընդունելությանը, որին ներկա է գտնվել նաեւ ՀՀ պատվիրակությունը, մասնակցել է «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանը, որի հետ ողջագուրված լուսանկարը տեղադրված է պաշտոնական կայքում»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ՆԳՆ ոստիկանության Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են մոտոցիկլետների շահագործման խախտումներ
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
Կլուծվեն Երևանի Վարդաշենում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրները