Մեզ Աբազյանն ասաց, որ իրենք 1990-ականների անհետ կորածներով չեն զբաղվում. անհետ կորածի մայր
Ես 44-օրյա պատերազմում անհետ կորածների մայրերից չեմ, ես 1992 թվականի անհետ կորած Շահեն Առաքելյանի մայրն եմ: Այս մասին հունվարի 30-ին, ԱԺ-ում փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչ ներկայացուցիչ Ռիմա Առաքելյանը:
«Մենք տեսել ենք, գիտենք, որտեղ են թաղված նրանք, անհայտ կորած էին և 2008 թվականին ցույց տվեցին, թե ինչպես ընկած էին տղաները, կոնկրետ ես իմ որդուն տեսա։
Ես հանդիպմանը հարց բարձրացրեցի, թե արդյոք դուք զբաղվում եք 1990-ականների անհայտ կորածներով և ի՞նչ տեղեկություններ ունեք, ԱԱԾ տնօրեն Աբազյանն ասաց՝ ես չեմ խաբի ձեզ, մենք չենք զբաղվում այդ հարցով:
Երբ վարչապետը նոր ընտրվել էր, ես նույն հարցը իրեն եմ տվել, ասացի՝ դուք ի՞նչ եք անելու մեր տղաներին բերելու հարցով, ինքը ասաց, որ դա իր ժամանակ չի եղել»,-ասաց նա՝ հավելելով, որ ոչ մի սպասելիք չունի իշխանություններից այդ հարցով:
Հարցին՝ քննարկումը ի՞նչ մթնոլորտում է անցնում, լարվածություն կա՞, Էմմա Առաքելյանը պատասխանեց. «Դե լարվածություն, իհարկե կլինի: Գիտեք ինչ, եթե չկա մարդու երեխան, ինչ էլ պատասխանում են՝ չի բավարարվում ծնողը: Հարց են տալիս, նա էլ պատասխանում է, եթե դրական չի, շատ դժվար է»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից