Բենզինի շուկայում տեղի է ունեցել դեմպինգ. 4 տնտեսվարողներ տուգանվել են 1 մլրդ դրամով. Գեղամ Գեւորգյան
2024 թվականին ընդհանուր առմամբ 3 մլրդ 46 մլն դրամի տուգանք է նշանակվել, որից պետական բյուջե արդեն վճարվել է 1 մլրդ 124 մլն դրամ: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նրա խոսքով, վճարումների մոտիվացիա է դարձել այն կարգավորումը, որ եթե տնտեսվարողը տույժերը վճարում է երկու ամսվա ընթացքում, ապա 25% քիչ է վճարում։
Գևորգյանի տեղեկացմամբ՝ գերիշխող դիրքի չարաշահման մասով եղած 26 վարույթից 22-ը ավարտել է, բանակցային ուժեղ դիրքի չարաշահմամբ եղել է 10 վարույթ, որից 8-ն է ավարտված և հակամրցակցային նորմի շրջանակներում եղել է 3 վարույթ, որից 1-ը ավարտվել է։
Նա տեղեկացրեց, որ հակամրցակցային ոլորտում բենզինի գործընթացների վերլուծությունն է եղել. «Բենզինի շուկայում մենք ապացուցված համարեցինք, որ 4 խոշոր ներկրողները որոշակի ժամանակահատվածում անուղղակի համաձայնության են եկել գների սահմանման շուրջ և տեղի է ունեցել դեմպինգ՝ տնտեսապես չհիմնավորված գնիջեցում, իսկ հետագայում կրկին տնտեսապես ոչ հիմնավորված համաժամանակյա բարձրացրել են, ինչի արդյունքում 1 մլրդ դրամից ավել տուգանք է նշանակվել»։
Նա նշեց, որ բենզինի ոլորտում այլ տնտեսվարողների նույնպես պատասխանատվության են ենթարկելու։
«Մենք չենք կարողացել հստակ պատկերացում ունենալ, թե ներքին աուդիտի ծառայությունը գնելու ժամանակ պետությունն ինչ որակական չափանիշների վրա է խարսխում իր ցանկությունները։ Արդյունքում ունենում ենք դեպքեր, երբ ներքին աուդիտի հաշվետվություններ, որոնցում ամեն ինչ լավի մասին է և գինը շատ ցածր է, նշանակում է որակը շատ ցածր է»,-հայտարարեց Գեղամ Գևորգյանը՝ նշելով, որ առաջարկել է գերատեսչություններին ավելի հստակ չափանիշներ սահմանել, որպեսզի հասկանան, թե ներքին աուդիտից ինչ են ուզում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից