Ազգ բանակի պահանջով
Օրը սկսեցինք երեք զինծառայողների զոհվելու մասին լուրով: Լսեցինք, իսկ կյանքը շարունակվում է այնպես, կարծես որեւէ էական միջադեպ կամ ողբերգույուն չի եղել:
Հերթական անգամ զոհեր ունենք ոչ թեհակառակորդի ձեռնարկած գործողության, այլ անզգուշության կամ անհայտ այլ պատճառներով: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, տղաները զոհվել են ականի պայթյունի հետեւանքով:
Եւ բավարարվել միայն, ցավոք, սվորական դարձած ցավակցականով, կարծում ենք սխալ է: Նախ ցավակցել պետք է ոչ միայն զոհերի ծնողներին, հարազատներին, այլ ամբողջ երկրին, ժողովրդին, չէ որ նրանք ռազմաճակատի գծում մեր անդորրն ու խաղաղությունն են ապահովում:
Գուցե ժամանակն է, որ նման դեպքից հետո սուգ հայտարարվի, որ հանրապետական էլիտան գոնե մի քանի օր սթափվի, կտրվի քեֆ-ուրախությունների վիճակներից եւ զինվորների կենացը խմելու փոխարեն մտածեն ինչ պետք է անել, որ ազգ-բանակն իրոք կայանա, որ զինվորների անվտանգությունն ապահովվի գրեթե հարյուր տոկոսով: Վերջին հաշվով զինվորները մարդ են, բարձրագույն էակ, եւ ոչ թե խաղալիք, որ նրանց անվտանգությունն այս աստիճանի վրա լինի:
Եւ հիմա մի քանի հարց է առաջանում, որոնք սպասում են իրենց պատասխանին.
1. Ինչ քայլեր են ձեռնարկվում բանակում կարգուկանոնը բարձրացնելու եւ զինվորների անվտանգությունն ապահովելու համար:
2. Կոնկրետ այս դեպքում ինչ է տեղի ունեցել, եւ ինչու է պայթել ականը, որի հետեւանքով երեք զոհ ունենք:
3. Ով է մեղավոր տեղի ունեցածի համար (գոնե ներքին հետաքննության համար պետք է մանրակրկիտ պատասխան տրվի այս հարցին):
4. Ով է պատասխան տալու կատարվածի համար:
5. Ինչ պատրաստվածություն են անցնում զինվորները, բոլոր զինծառայողները առաջնագծում հայտնվելուց առաջ:
6. Եթե ականը պայթել է ոչ թե ուսումնական պարապմունքի ժամանակ,այլ նախապես տեղադրված տեղում, ապա ինչ գործ ունեին զինվորները ականապատ դաշտում:
Ժամանակն է, որ որպես ազգ, հասարակություն, պետություն այլեւս նման լուրերին հենց այնպես չվերաբերվենք, կարդանք, տխրենք եւ անցնենք: Անհրաժեշտ են կոնկրետ եւ հստակ քայլեր նմանատիպ ողբերգությունները կանխելու համար: Սա էլ թշնամու անակնկալ հարձակում չէ, որ կորուստներն անխուսափելի լինեն:
Հասարակությունը բանակը պետք է ուշադրության կենտրոնում պահի եւ ոչ միայն կենացներով եւ երգեր երգելով բավարարվի:
Top-News.am


















































Ինչո՞ւ է Նունե Եսայանը հանդիպել ՊՆ նախարարի հետ
Ադրբեջանի զինուժի կրակոցից 21-ամյա զինծառայող է վիրավորվել. Վիճակը ծայրահեղ ծանր է
Զինվորները փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել ու պատժվել են․ Արծրուն Հովհաննիսյան
Հայկական հրետանային զորամասում «ՍԿԱԴ» հրթիռային համալիրով գործնական պարապմունք է անցկացվել
Այդ աստիճանի լարում չկա, որ անհրաժեշտ լինի դիմել այլ կառույցների. Իրավիճակը վերահսկվում է. ՊՆ խոսնակ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից