ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական եւ 18+ բառապաշարով հայտնի ՔՊ-ական փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ՀՀ Բարձրագւյն Դատական Խորհրդի անդամ:
Երեկ նրա թեկնածության քննարկման ժամանակ պարզվեց, որ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Սիրունյանի բարեվարքությանը, Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ էլ հանդես եկան հայտարարությամբ՝ ԱԺ-ին կոչ անելով չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող ֆրակցիան, չնայած դժգոհությունների մեծ ալիքին ու կոչերին, դեռ նախորդ տարվա ՔՊ խմբակցության նիստում որոշել էր ՔՊ-ի «սրտի փաստաբան» Ալեքսանդր Սիրունյանին, ով ատելության խոսքի «գուրու» է, հայտնի է արցախցիների ու ընդդիմադիրների վերաբերյալ խայտառակ գրառումներով, ընտրել ԲԴԽ անդամ:
Վերջինս ՔՊ կուսակցության անդամ էր, բայց հանուն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրվելու՝ դուրս է եկել ՔՊ-ից:
Ալեքսանդր Սիրունյանը նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, նախկին փոխնախագահ, պատգամավոր Լենա Նազարյանի փաստաբանն է եղել:
Նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով է Սիրունյանը Ալեն Սիմոնյանի շահերը ներկայացրել. խոսքը նախկին ոստիկանապետի՝ նռնակ նետելու գործի մասին է:
Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ քրգործի նյութերի` նա 2018–ի ապրիլի 16-ին և 22-ին` Երևանում բողոքի ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչի հետևանքով երկու տասնյակից ավելի անձինք են տուժել։ Սիմոնյանն այդ ժամանակ Երևանի ավագանու անդամ էր:
Իսկ Լենա Նազարյանի շահերը Սիրունյանը ներկայացնում էր այլ գործով. պատգամավոր Թագուհի Թովմասյանը երբ դատարան էր դիմել՝ պարտադրելու Լենա Նազարյանին ներողություն խնդրել վիրավորանքի համար, փաստաբանը դարձյալ Սիրունյանն էր: Նա 3 աստիճանի բոլոր դատարաններում պարտվեց Լենա Նազարյանի հետ և Թագուհի Թովմասյանից ներողություն խնդրեց. սակայն Սիրունյանն ու իր վստահորդ ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանը դեռ չեն տվել փոխհատուցումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ՆԳՆ ոստիկանության Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են մոտոցիկլետների շահագործման խախտումներ
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան