Ո՞րն է եղել Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունը 2024 թվականին
Staff.am–ի կողմից իրականացված հետազոտության համաձայն, նախորդ տարի Հայաստանում ամենապահանջված 20 մասնագիտությունների ցանկը գլխավորել է բանկային գործը։ Հայտարարված թափուր հաստիքների մոտ 30%-ը բաժին է հասել հենց ֆինանսաբանկային ոլորտին։
Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զիջել է բանկայինին։ Ըստ հետազոտության հեղինակների՝ պատճառն առաջին հերթին բանկային համակարգի ակտիվ աճն է, ապա ՏՏ ոլորտի ակտիվության նվազումը, ինչը պայմանավորված է միջազգային ՏՏ ոլորտում առկա ճգնաժամով։

Աշխատատեղերի ավելի քան 88 տոկոսը մայրաքաղաքում է, սակայն օրինակ, Աբովյան, Աշտարակ, Արմավիր և Արզնի քաղաքներում գրանցվել է մարզային հաստիքների աճ։ Հաշվի առնելով, որ ամենամեծ մասնաճյուղերի ցանցը մարզերում ունեն բանկերն ու վարկային կազմակերպությունները, ամենամեծ պահանջարկը եղել է հենց բանկային և վարկային մասնագետներինը։ Բոլոր մարզերում գրանցվել է աշխատավարձի աճ, բացառությամբ Տավուշի մարզի։ Ամենացածր աշխատավարձերը վճարվում են Գեղարքունիքի և Շիրակի մարզերում։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից