Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը մասնակցելու են նաև միլիարդատերեր, հայտնում է NBC-ն։ Խոսքը Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի և Facebook սոցիալական ցանցի ստեղծող Մարկ Ցուկերբերգի մասին է։
Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, Մասկն ավելի քան քառորդ միլիարդ դոլար է նվիրաբերել Թրամփի նախընտրական արշավին։ Meta-ն և Amazon-ը 1-ական միլիոն դոլար են նվիրաբերել քաղաքական գործչի երդմնակալության հիմնադրամին:
Հրավիրված երեքն աշխարհի ամենահարուստ մարդկանցից են։ Bloomberg Billionaires Index-ի համաձայն՝ Մասկը առաջին տեղում է, Բեզոսը՝ երկրորդ, Ցուկերբերգը՝ երրորդ։ Ինչպես նշում է գործակալությունը, նրանց ընդհանուր կարողությունը հունվարի 13-ի դրությամբ կազմել է 885 մլրդ դոլար։
Արարողությունը տեղի կունենա երկուշաբթի՝ հունվարի 20-ին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից