Պետդեպը մեկնաբանել է ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարությամբ է հանդես եկել երեկ Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և պետքարտուղար Էնթոնի Բլինկենի կողմից ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման վերաբերյալ:
Նա ընդգծել է, որ սա նոր հանգրվան է ԱՄՆ-ՀՀ զարգացող հարաբերություններում:
«Կանոնադրությունը նոր ուղիներ է սահմանում երկկողմ համագործակցության համար, ներառյալ տնտեսական համագործակցություն, անվտանգություն և պաշտպանություն, ժողովրդավարության, արդարության և ներառականության ամրապնդում, միջանձնային փոխանակումների ավելացում: Պետքարտուղար Բլինկենը և ԱԳ նախարար Միրզոյանը նաև հայտարարել են, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը բանակցություններ են սկսելու Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտին աջակցելու համաձայնագրի շուրջ, և որ Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» հաղթելու գլոբալ կոալիցիային»,- ասել է Միլլերը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից