Օրերս ՀՀ կառավարությունը հաստատեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը։
Ճիշտ է, ապահովագրվելով՝ Փաշինյանը նշեց, որ սա դեռ չի նշանակում ՀՀ անդամակցություն ԵՄ-ին, այդուամենայնիվ, հավելեց, որ պետք է հանրաքվե անցկացնել, իսկ հայաստանյան քաղաքական դաշտի «արևմտյան թևը» այնպիսի տեղեկատվական արշավ է կազմակերպել, կարծես Հայաստանն արդեն ԵՄ անդամ է:
Այս ամենից հետո բավական կոշտ գնահատականներ հնչեցին Ռուսաստանից: Մասնավորաբար, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել էր, թե ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, ու Հայաստանը պետք է ընտրություն կատարի այս երկու կառույցների միջև:
Իսկ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել էր, թե «չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը [Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններից հետո] հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»:
Նա նաև հեգնել էր. «Հաշվի առնելով հայ ղեկավարների՝ ԵՄ հետ ամուսնանալու ցանկությունը, կարելի է ուղղակիորեն դիմել եվրոպացիներին։ ԵՄ-ում սիրում են «դրախտ մուտքի թեկնածուներին» օգնել գումարով և զենքով»:Մեր ունեցած տեղեկություններով, Ռուսաստանում, ինչպես ասում են, «համբերության բաժակը լցվել է»:
Ու չնայած Հայաստանի էկոնոմիկայի նախարարը երեկ հայտարարել է, թե Հայաստանի օրակարգում չկա ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց, չի բացառվում, որ առաջիկա օրերին Ռուսաստանն ինքը նախաձեռնի Հայաստանին ԵԱՏՄ-ից, ինչպես նաև ՀԱՊԿ-ից հանելու գործընթաց:
Իսկ թե ինչ հետևանքներ կունենա դա Հայաստանի համար, դժվար չէ կանխատեսել:
Պատահական չէ, որ նույն Օվերչուկն ասել էր, որ եթե Հայաստանում սահմանափակվեն ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, մի կողմից կթանկանան էներգակիրներն ու պարենային ապրանքները, իսկ մյուս կողմից՝ հայկական ապրանքների արտահանումը կնվազի 70-80 տոկոսով»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից