Պարզվել է, որ Էդուարդո Լակաստան՝ անշարժ գույքի 82-ամյա առեւտրականը, որը քրեական անցյալ ունի, վճարել է Սան Միգելի 900-ամյա եկեղեցու վերականգնման համար իր հայրենի Լատրե գյուղում եւ նկարչին հանձնարարել նկարազարդել նրա վերջերս կառուցված առաստաղը։
«Նկարիչը որոշել է, որ սուրբը պետք է նման լինի ինձ»,- ասել է Լակաստան՝ հերքելով պնդումները, թե հատուկ խնդրել է նկարչին պատկերել իրեն սուրբ Մատթեոսի՝ 12 առաքյալներից վերջինի կերպարով։
Բայց Լատրեի ինը բնակիչներ վրդովվել են «եկեղեցու բարերարի կողմից հարգանքի բացակայությունից»։
2020թ. Լակաստան դատապարտվել է վեց տարվա ազատազրկման՝ Իսպանիայի հարկային գրասենյակին եւ պետական այլ մարմինների 45 միլիոն եվրոյի չափով խաբելու համար։ Մեղքն ընդունելու գործարքի շնորհիվ նա բանտում անցկացրել է ընդամենը երեք ամիս։
Այդ ժամանակվանից հետո գործարարը ներողություն է խնդրել՝ ոչ թե իր դեմքը տեղի հովանավոր սրբերի շարքում ներառելու, այլ եկեղեցու պատերին նկարելուց առաջ եկեղեցու իշխանություններից թույլտվություն չխնդրելու համար:
«Ես սխալվել եմ՝ թույլտվություն չխնդրելով, եւ դրա համար ներողություն եմ խնդրում»,- ասել է Լակաստան El Mundo թերթին։ Վերականգնեցի մի շենք, որը քանդված էր, իսկ տանիքը գետնին էր, վերականգնեցի 20 տարի առաջ։ Տեղադրեցի նաեւ եկեղեցու նոր զանգակատունը՝ չորս նոր ավտոմատացված զանգերով»:
Մոտակա քաղաքի՝ Խակայի եպիսկոպոսն այժմ պետք է որոշի՝ արժե արդյոք հեռացնել որմնանկարը, որի մասին հայտնի է դարձել անանուն նամակի միջոցով։
Նամակն ուղարկվել է ԶԼՄ-ին մի մարդու միջոցով, որն իրեն անվանել է «Սուրբ Բարբարա» եւ հավաստիացրել է, որ արվեստագետ է։
Դրանում ասվում է, որ Լակաստայի կողմից իր դեմքը որմնանկարի վրա ավելացնելը «եսակենտրոնության» եւ «վանդալիզմի» ակտ է՝ թաքնված մարդասիրության քողի տակ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից