Ստավրոս Նիարխոսի հիմնադրամի գրադարանի տնօրեն Բիլլի Փերրոթը պատմել է, որ Սուրբ Ծննդյան տոնից մի քանի օր առաջ զանգ է ստացել գրադարանի 5-րդ պողոտայի մասնաճյուղից:
«Իրավիճակն այնպես դասավորվեց, որ ինձ վերադարձրեցին գիրքը, որի հանձնումը ձևակերպվել էր 1952 թվականի ապրիլի 4-ին և պետք է վերադարձվեր երկու շաբաթ անց: Մենք պարբերաբար ստանում ենք վերադարձված իրեր 80-ականներից կամ 90-ականներից, բայց դարակեսից՝ հազվադեպ», - պատմել է Փերրոթը Gothamist-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ գիրքը՝ Իգոր Ստրավինսկու ինքնակենսագրությունը, վերադարձրել է մի տղամարդ։ Նա բացատրել է, որ իր մայրը վերցրել էր այն Բրոնքսի Վուդսթոքի գրադարանի մասնաճյուղից, երբ երաժշտություն էր ուսումնասիրում Հանթեր քոլեջում:
Կինը այդպես էլ չի հոգացել գիրքը վերադարձնելու մասին և նույնիսկ որոշ ժամանակ շարունակել է աշխատել Բրոնքսի Նյու Յորքի հանրային գրադարանում: Փերրոթը նշել է, որ գիրքը նորից չի դրվի շրջանառության մեջ, այլ կպահպանվի «արտասովոր և հետաքրքիր պատմության պատճառով»: Գրադարանը Instagram-ում հրապարակել է վաղուց կորած գրքի լուսանկարները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից