Հանդիպման ընթացքում Ահմադիանը հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանի երկրների միջը քաղաքական, անվտանգային և տնտեսական հարաբերությունների զարգացմանը։
Իրանի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան, բացատրելով Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային քաղաքականությունը, ընդգծել է երկրի սկզբունքային քաղաքականությունը տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության նկատմամբ: Երկկողմ հարաբերությունները հիմնված են ամուր հիմքերի վրա, և ոչինչ չի կարող խաթարել կամ փոխել դրանք՝ ընդգծել է Ահմադիանը։
Երկուստեք գոհունակություն է հայտնվել երկու երկրների միջև քաղաքական, անվտանգության և տնտեսական հարաբերությունների զարգացման միտումից։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ և ընդգծել կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը։
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն իր հերթին ողջունել է իրանցի գործընկերոջ այցը Հայաստան և ընդգծել բարձր մակարդակով փոխայցելությունների կարևորությունը՝ ելնելով տարբեր ոլորտներ ընդգրկող երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունից։ Արմեն Գրիգորյանն իր երկրի ցանկությունն է հայտնել․ ընդլայնել Հայաստանի ներկայությունն ու մասնակցությունը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին (INSTC), ինչպես նաև օգտվել Չաբահար նավահանգստի ռազմավարական հնարավորություններից։
Երկու պաշտոնյաները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացումից, քննարկել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը և նախանշել համագործակցության նոր ուղղություններ՝ գրում են իրանական լրատվամիջոցները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից