Փաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների հետ, թե՞ կխուսափի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն հունվարի 12-ին դատական համակարգը Նիկոլ Փաշինյանի հետ հավաքվելու է՝ նշելու դատական համակարգի օրը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն դատական համակարգում քննարկում է եղել մասնակցե՞լ, թե՞ ոչ. արդյունքում շատ դատավորներ ներքին քննարկման ժամանակ կարծիք են հայտնել, որ չնայած Փաշինյանի իշխանության կողմից դատական համակարգը թիրախավորելու դրսեւորումներին պետք է մասնակցել, քանի որ դա իրենց օրն է, ոչ թե Փաշինյանի։
Ու, չնայած 2019 թվականի հուլիսին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «վնգստացող դատավորներ» սկանդալային արտահայտությունը մինչ օրս չի մոռացվել, դատավորները նրա հետ կնշեն դատարանների օրը։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 4-ին ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը անձամբ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին, ու նրանք քննարկել էին միջոցառմանը նրա մասնակցության հարցը։
Մեզ մնում է սպասել. ի վերջո Փաշինյանը դեմ առ դեմ դատավորների հետ հանդիպման կգնա՞, թե՞ կխուսափի»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ