Ակտաուում ադրբեջանական օդանավի կործանվելու հետևանքով մեր քաղաքացիների զոհվելու մեղքը ՌԴ ներկայացուցիչներինն է. Ալիև
Վստահաբար կարող եմ ասել, որ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի՝ Ակտաուում կործանվելու հետևանքով Ադրբեջանի քաղաքացիների զոհվելու մեղքը Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներինն է։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ավիավթարից զոհված անձնակազմի ընտանիքների անդամների և ողջ մնացած բորտուղեկցորդների հետ հանդիպմանը։
Նրա խոսքով՝ «ադրբեջանական կողմը պահանջում է արդարություն, պատիժ պատասխանատուների համար, լիարժեք թափանցիկություն և մարդկային վերաբերմունք»։
«Ռուսական պետական կառույցների կողմից AZAL-ի ինքնաթիռի կործանման մանրամասների կոծկումը և անիմաստ վարկածների տարածումը Բաքվի մոտ զարմանք, ափսոսանք և արդարացի վրդովմունք է առաջացնում: Կատարվածի հանգամանքները թաքցնելու և դա որպես «թռչունների երամի հետ բախման» կամ «գազի բալոնի պայթյունի» հետևանք ներկայացնելու փորձերը լուրջ կասկածներ են առաջացրել հետաքննության օբյեկտիվության վերաբերյալ»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Նա հավելել է, որ այժմ ընթանում է «սև արկղերի» վերծանման գործընթացը։
«Վստահ եմ, որ առաջիկայում մենք կիմանանք նախնական արդյունքը, և ամեն ինչ իր տեղը կընկնի, տեղի ունեցած ողբերգության ամբողջ պատկերը հայտնի կլինի։ Եվ դա, բնականաբար, կարևոր կետ կլինի այս ողբերգության ամբողջական հետաքննության և դրա մեղավորներին պատժելու համար»,- ընդգծել է Ալիևը։
Նա նշել է, որ եթե Գրոզնի քաղաքը օպերատիվ կերպով միջոցներ ձեռնարկեր օդային տարածքը փակելու համար, եթե ցամաքային ծառայությունները գործեին բոլոր կանոններին համապատասխան, և լիներ պատշաճ համակարգվածություն Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և քաղաքացիական ծառայությունների միջև, ապա այս ողբերգությունից կարելի էր խուսափել:
Դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ՝ Բաքվից Գրոզնի թռչելիս։ Վթարի հետևանքով զոհվել է 38 ուղևոր, ողջ է մնացել 29 մարդ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից «ՌԴ օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար»։ Նա նշել է, որ տարածքում աշխատել է ՌԴ ՀՕՊ համակարգը, սակայն ուղիղ չի ասել, որ դա է եղել ինքնաթիռի կործանման պատճառը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը