«Բևեռային աստղ III գործողությունը Լատինական Ամերիկայի գործող նախագահի առաջին ուղևորությունն է դեպի Հարավային բևեռ և ներառում է այցելություններ Չիլիի սառցադաշտային միության միացյալ բևեռային կայան և Ամունդսեն-Սքոթ կայան Անտարկտիդայում»,-ասվում է հայտարարության մեջ:
Բորիչի հետ Անտարկտիկա են մեկնել ազգային պաշտպանության նախարար Մայա Ֆերնանդեսը, շրջակա միջավայրի նախարար Մաիսա Ռոխասը, ինչպես նաև Չիլիի օդային, ռազմածովային և ցամաքային զորքերի հրամանատարները և երկու չիլիացի գիտնականներ։
«Գործողության գիտական նպատակներն են ուսումնասիրել մակերևութային ձյան քիմիական և օպտիկական բնութագրերը Հարավային բևեռում», - նշվում է տեքստում:
Անտարկտիդայից ուղիղ եթերում ելույթ ունենալով՝ Բորիչն ասել է, որ իր ուղևորությունը վերահաստատում է Չիլիի «անտարկտիկական կոչումը» և երկրի հանձնառությունը երաշխավորելու, որ Անտարկտիդան «կլինի և դեռ երկար տարիներ կմնա գիտության և խաղաղության մայրցամաք»:
Չիլին Անտարկտիդայում ունի չորս ակտիվ մշտական և մի քանի սեզոնային կայաններ:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ