Մխիթարյանը 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում է
Transfermarkt-ը վերջին ամսվա ընթացքում թարմացրել է առաջատար առաջնությունները ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Նշենք, որ «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 մլն եվրո։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Ընդհանրապես, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը շարունակում է մնալ 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում, եթե հաշվի առնենք աշխարհի բոլոր լիգաները:
Այս ցուցանիշով նա կիսում է 6-7-րդ տեղն աշխարհում Լուկա Մոդրիչի հետ։
Առաջատարն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է՝ 20 մլն եվրո տրանսֆերային արժեքով։
Լիոնել Մեսսի — 20 մլն եվրո
Ռոբերտ Լևանդովսկի — 15 մլն եվրո
Կրիշտիանու Ռոնալդու — 12 մլն եվրո
Կարիմ Բենզեմա — 8 մլն եվրո
Թոմաս Մյուլեր — 6 մլն եվրո
Հենրիխ Մխիթարյան — 5 մլն եվրո
Լուկա Մոդրիչ — 5 մլն եվրո
Մանուել Նոյեր — 4 մլն եվրո
Մատեո Դարմիան — 4 մլն եվրո
Մարկո Ռոյս — 4 մլն եվրո
Յան Սոմեր — 4 մլն եվրո
Մխիթարյանը նաև 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է Ա Սերիայում։ Այս ցուցանիշով նա առաջատարն է Ա Սերիայում հանդես եկող 35 տարեկանը լրացած (35 տարեկան և բարձր) ֆուտբոլիստների շրջանում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից