«Պուտինը» ծեծել է Գրիֆինների ընտանիքի հորը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ հայտնվել է կատակերգական «Գրիֆինները» մուլտսերիալում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատկերող հերոսը դարձավ 16-րդ սեզոնի հերթական սերիայի մասնակից: Ընտանիքի հայրը` Պիտերը նամակ է գրում քաղաքական գործչին եւ նշում, որ յուրաքանչյուր ամերիկացի կարող է հեշտությամբ սիրել ցանկացած ռուսի:
Պուտինին պատկերող հերոսը նամակը ստանալուց հետո մեկնում է ԱՄՆ եւ ծեծի ենթարկում Պիտերին, երբ նրա ձեռքերը պահում են ՌԴ նախագահի թիկնապահները: Հետո Պիտերը եւ Պուտինը կիսամերկ վիճակում ձիավարում են, ապա կրկին կռվում, ապա նաեւ պարում բռնցքամարտի ռինգում:
Վերջում պարզվում է, որ «ՌԴ նախագահը» թույն է լցրել Գրիֆինների ընտանիքի հոր թեյի մեջ եւ թունավորել նրան` ընդ որում ռադիոկատիվ նյութով:
ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում «Պուտինը» «Թրամփից» նամակ առաջարկ է ստանում միասին սեռական հետապնդման ենթարկել կանանց:
Ընդգծենք, որ ի տարբերություն Ռուսաստանի, ԱՄՆ-ում հաճախ են քաղաքական գործիչների կերպարներն օգտագործում մուլտսերիալներում:
Top-News.am


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում