Բնավորության նույն գծերի միավորները ևս ավելի բարձր էին ավելի շատ երեխաներ ունեցող ընտանիքներում, ինչը վկայում է, որ մարդկանց մեջ ավելի շատ է զարգանում համագործակցելու հակումները, երբ դաստիարակվություն են ստանում մեծ ընտանիքում:
Օնտարիոյի Բրոք համալսարանի և Ալբերտայի Կալգարիի համալսարանի հոգեբանության պրոֆեսորներ Մայքլ Էշթոնի և Քիբ Լիի կարծիքով իրենք հերքում են այն գաղափարը, թե ծննդյան կարգը և միասին մեծացած երեխաների թիվն անձի վրա էական ազդեցություն չի ունենում:
«Այս ապացույցների ծանրակշռությունն այժմ ցույց է տալիս, որ անհատականության գծերի մակարդակներն իսկապես տարբերվում են՝ կախված ծննդյան կարգից և ընտանիքի չափից»,-գրում են նրանք Proceedings of the National Academy of Sciences գիտական հանդեսում:
Հետազոտողներն ավելի քան մեկ դար խորհրդածում են ծննդյան կարգի ազդեցության շուրջ։ 1874 թվականին խորագիտակ գիտնական Ֆրենսիս Գալթոնը՝ ինը քույրերից ու եղբայրներից ամենաերիտասարդը, տվյալներ է հավաքել մի խումբ անգլիացի գիտնականների մասին և պարզել, որ նրանց մեծ մասն ընտանիքում առաջնեկ է եղել։ Նա կասկածում էր, որ ծնողներն ավագ երեխաների նկատմամբ ավելի ուշադիր են, ինչը նպաստել է նրանց մտավոր աճին։
Տասնամյակներ անց ավստրիացի հոգեբան Ալֆրեդ Ադլերը պնդում էր, որ առաջնեկ երեխաները հաճախ բարեխիղճ և պատասխանատու են, մինչդեռ փոքր երեխաներն աչքի ընկնելու ուղիներ փնտրելիս կարող են դառնալ անկախ և ստեղծագործ: Նա ընտանիքի միջնեկ երեխաներին համարում էր խաղաղարար, թեև մյուսները նրանց «մոռացված երեխաներ» էին համարում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից