Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող բանակցութունները Արցախը թողնել Արցախի կազմում, իր մեղքերը քավելու, իր սխալները արադարցնելու նոր դրսեւորում է, ծայրահեղ դրսեւորում է: Այս մասին իր ֆեյբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
«Պատերազմից հետո սկսվել է այդ արդարացման գործընթացը, եւ այսօր նոր դրսեւորում է ստացել, կարծես թե Փաշինյանը իր առաջ խնդիր է դրել այս հարցը բերել ընդհանուր հանգուցալուծմանը: Ինչքան միջազգային հանրությունը ավելի հաճախ է խոսում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, այնքան Փաշինյանի մոտ սրվում են այս արդարացման դրսեւորումները:
Գիտեք, որ Շվեյցարիայի խորհհրդարանը որոշում ընդունեց քվորում անցկացնելու, որի ժամանակ պետք է քննարկվի ԼՂ ժողովրդի վերադարձի խնդիրը, հրավեր ուղարկելոց ԼՂ ներկայացուցիչներին, նաեւ Ադրբեջանին՝ այդ հարցը քննարկելու համար, այս տարվա ընթացքում Եվրոխորհրդարանը երկու կարեւոր որոշում է ընդունել, որով յոչ է արվում Աֆդրբեջանին նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Եղել են բազմաթիվ, տարբեր երկրների ղեկավարների բազմաթիվ հայտարարություններ առ այն, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները իրավունք ունեն իրենց տները վերադառնալու, առ այն, որ ԼՂ հարցը դեռեւս փակված չէ եւ այս ամենը կարծես թե Փաշինյանին հանգիստ չի տալիս, խանգարում են իր այն ծրագրին, որ նա ուզում է այս հարցը առհասարակ փակվի»,-ասաց նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից