Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր․ Երևան քաղաքի բյուջեն

«Լույս» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։

2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները մեծ չափով հույսը դրել են նոր «ֆիսկալ օգնականի»՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձերի բարձրացման վրա։

2024թ. բյուջեով պլանավորված եկամուտների հավաքագրմանն «օգնում են» գույքահարկի հաշվարկման նոր մեթոդաբանությունը և 2024թ. հունվարի 1-ից ավտոկայանման վճարի դրույքաչափերի կտրուկ բարձրացումը։ 2025-ին դրանց կավելանա նաև հասարակական տրանսպորտի ուղեվարձերի կտրուկ բարձրացումը, որի հաշվին ակնկալվում է ապահովել 21.3 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտ կամ Երևան քաղաքի սեփական եկամուտների գրեթե քառորդ մասը։

Ի դեպ, բյուջեի սեփական եկամուտները բացարձակ մեծությամբ աճելու են ավելի քիչ, քան դրանց մեջ մտնող եկամտատեսակներից միայն երկուսը՝ հանրային տրանսպորտի ուղեվարձերի գումարը՝ պայմանավորված դրանց կտրուկ բարձրացմամբ և անշարժ գույքի դիմաց գանձվող գույքային հարկերը՝ պայմանավորված գույքահարկի հաշվարկման նոր մեթոդաբանության կիրառմամբ։ Իսկ սեփական եկամուտներ հանդիսացող մնացած եկամտատեսակների գումարային մեծությունը նվազելու է։

Այսինքն՝ բյուջեի եկամուտներն աճելու են, սակայն այդ աճն առավելապես պայմանավորված չի լինելու քաղաքային իշխանությունների աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ։

Կապիտալ ծախսերը նվազելու են։ Մի շարք ծրագրերի պլանավորման գործընթացը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։

Բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների գծով գործառնությունների մեծությունը 2024թ. ցուցանիշից 41.9%-ով պակաս է։ Այդ ցուցանիշի հիմնական մասը հանդիսացող կապիտալ ծախսերը ևս նվազելու են՝ 24.4%-ով։ Չի բացառվում, որ կապիտալ ծախսերի պլանային մեծության կրճատումը պայմանավորված է նաև դրանց՝ նախորդ մի քանի տարիների և ընթացիկ տարվա ինն ամիսների ցածր կատարողականով։ Ըստ էության, կապիտալ ծախսերի ցածր կատարողականի՝ տարիներ ի վեր ձևավորված «տխուր ավանդույթը» շարունակվում է։

Փոխարենը պարգևատրումների ֆոնդը, ինչպես նախորդ երկու տարիներին, 2025-ին ևս «տպավորիչ» աճ է ունենալու։ Պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների համար 2025-ի բյուջեով հատկացվող միջոցները 2024-ի համեմատ ավելացվել են 46.1%-ով։ Ի դեպ, այդ ցուցանիշի ոչ պակաս «տպավորիչ» աճ  էր արձանագրվել նաև 2023-ի և 2024-ի բյուջեներում։ Վերջին երեք տարվա կտրվածքով պարգևատրումների ֆոնդը կաճի ավելի քան 4.1 անգամ։

Քաղաքային զարգացման առումով կարևոր նշանակություն ունեցող մի քանի ծրագրերի գծով ֆինանսավորումը նվազելու է։ Մասնավորապես, օրինակ, «Ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգում և պահպանում» ծրագրով նախատեսված գումարը 2024-ի տարեկան ճշտված պլանի ցուցանիշից պակաս է 28.2%-ով։ Հատկանշական է նաև այն, որ այս ծրագրի գծով կատարողականը ընթացիկ տարվա ինն ամիսների տարեկան ճշտված պլանի համեմատ 42.8% է։ Այդպիսի ծրագրերից արժե հիշատակել նաև «Կամրջային կառուցվածքների վերականգնում և պահպանում» ծրագիրը, որի համար նախատեսվել է 2024թ. բյուջեի ցուցանիշից 24.4%-ով պակաս՝ 295.0 մլն դրամ, իսկ ինն ամիսներին ծախսվել է տարեկան ճշտված պլանի ընդամենը 12.7%-ը: Մինչդեռ տրանսպորտային բեռնաթափման նպատակի իրականացումը, անկասկած, պայմանավորված է նաև այս ծրագրի արդյունավետ իրականացումով։

Որոշ առաջնային ծրագրերի գծով էլ հատկացվող միջոցները, ճիշտ է, աճելու են, սակայն նախորդ տարիներին դրանց գծով արձանագրվել է խիստ ցածր կատարողական, և դժվար է հավատալ, որ 2025-ին կհաջողվի ապահովել նշված ավելացված ծախսերի կատարումը։ Այդպիսի ծրագրերից կարելի է առանձնացնել «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում (պատվիրակված լիազորություններ)» ծրագիրը, որի գծով (մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքների իրականացման համար) 2025թ. բյուջեով հատկացվել է 2024թ. հաստատված բյուջեի ցուցանիշից 2.4 անգամ ավելի մեծ գումար, չնայած ընթացիկ տարվա ինն ամիսներին նշված ծրագրով ընդհանրապես ծախս չի կատարվել։ Նմանատիպ պատկեր է նաև «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագրի համակարգում և կառավարում (պատվիրակված լիազորություններ)» ծրագրի գծով։ Չնայած 2024թ. ինն ամիսների ընթացքում փաստացի ծախսվել է տարվա համար նախատեսված միջոցների ընդամենը 1.9%-ը, 2025թ. բյուջեով պլանավորվել է ընթացիկ տարվա հաստատված բյուջեի ցուցանիշից 72.1%-ով ավելի։

Փոխարենը կան որոշ ծրագրեր, որոնց գծով ծախսերի նախատեսվող աճն առնվազն տարակուսելի է։ Ընդ որում, դրանցից շատերի դեպքում աճը շարունակական բնույթ է կրում։ Այսպես, օրինակ՝ «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի ֆինանսավորումը, ինչպես 2024-ին, 2025 թվականին նույնպես ավելանալու է և երկու տարի առաջվա՝ 2023-ի հաստատված բյուջեի ցուցանիշին գերազանցելու է 2.6 անգամ։ Ի դեպ, 2024 թվականին, բացի այն, որ այս ծրագրի գծով ծախսերը նախորդ տարվա համեմատ կտրուկ ավելացել էին, ճշտված պլանով դրանք բարձրացվել են ևս 44.7%-ով։ Տարակուսելի մեկ այլ օրինակ է «Տոնական-արտաքին ձևավորում» ծրագրի գծով հատկացումների շեշտակի ավելացումը։ Այս անգամ դրանք էապես գերազանցել են նույնիսկ անցյալ տարվա «ռեկորդը» և 2025-ին՝ 2024-ի համեմատ, աճելու են շուրջ 6 անգամ։ Նկատի ունենալով, որ դրանք 2024-ի բյուջեում ևս կտրուկ՝ 3.1 անգամ ավելացվել էին, ստացվում է, որ երկու տարվա ընթացքում դրանք աճելու են 18.6 անգամ։

Քաղաքային իշխանությունները կաղում են նաև բյուջեի պակասուրդի պլանավորման հարցում։

Ինչպես նախորդ յոթ տարիներին, 2025 թվականի բյուջեով ևս նախատեսվում է պակասուրդ։ Այնուամենայնիվ, նկատի ունենալով վերջին տարիների փորձը, պակասուրդի պլանային ցուցանիշի իրատեսականության հարցում առկա է լուրջ թերահավատություն. հիշյալ բոլոր տարիներին պակասուրդի փաստացի մեծությունը կտրուկ (իսկ առավել հաճախ՝ տրամագծորեն) շեղվել է պլանայինից։ Մասնավորապես, բացի 2022 թվականից, մնացած բոլոր տարիներին փաստացի ձևավորվել է հավելուրդ։ Իսկ 2022 թվականին բյուջեն, ճիշտ է, ունեցել է պակասուրդ, սակայն դրա փաստացի մակարդակն ավելի քան կրկնակի գերազանցել է բյուջեով պլանավորվածին։ Ընթացիկ տարում՝ հաստատված բյուջեով նախատեսված պակասուրդը տարեկան ճշտված պլանով բարձրացվել է ավելի քան 31 անգամ և հասցվել 8.7 մլրդ դրամի, մինչդեռ ինն ամիսների արդյունքներով փաստացի արձանագրվել է հավելուրդ, այն էլ բավական մեծ՝ 12.3 մլրդ դրամ։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ