Քննիչ հանձնաժողովը գործի է անցել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովն անցած շաբաթ նիստ է հրավիրել։ Չնայած ՔՊ-ականները մերժել են հանձնաժողով ստեղծելու առաջարկը, սակայն ԱԺ կանոնակարգով՝ իրավունքի ուժով, այն համարվում է ստեղծված, պարզապես կազմը չի ձեւավորվել։ ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել այդ հանձնաժողովը եւ սեփական թիմով նիստեր գումարել` պատկան գերատեսչություններից պատասխանատուներ հրավիրել, փորձել լուծում տալ արցախցիների խնդիրներին։
Անդրանիկ նիստում որոշել են ենթահանձնախմբեր կամ ենթախմբեր ձեւավորել, պատասխանատուներ նշանակել՝ նաեւ քաղաքացիության, բնակարանային հարցերի գծով, քաղաքական, որը կզբաղվի Արցախի հարցը որպես բանակցային առարկա առաջ մղելու քարոզչությամբ։ Նիստին մասնակցել են նաեւ Արցախի խորհրդարանի պատգամավորներ Մետաքսե Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, «Ազատ հայրենիքից» Աշոտ Դանիելյանը եւ Արցախի սոցապնախարարը»:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ