«Սա Ռոստովն է» Telegram ալիքը, վկայակոչելով ականատեսներին, գրում է, որ հրետակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել Միլլերովո քաղաքի փողոցներից մեկում։ Վնասվել է նաեւ Միլլերովոյի կազակական կադետական մասնագիտական քոլեջի շենքը։ Ուսանողներին տարհանել են հանրակացարաններից: Հրթիռակոծության հետևանքով Տագանրոգում և Դոնի Ռոստովում օդային ռմբակոծության ազդանշաններ են միացվել, հայտնում է պարբերականը։
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին կից ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն ընդգծել է Ռուսաստանի համար Միլլերովո օդանավակայանի ռազմավարական նշանակությունը։ «Դիսկոտեկա Միլլերովոյի օդանավակայանում. Ռուսաստանի համար՝ ռազմավարական օդանավակայան Ռոստովի մարզում։ Այն ծառայում է որպես հենակետ առաջին գծի ավիացիայի համար, որն առաքելություններ է կատարում՝ աջակցելու Ուկրաինայի արևելքում և հարավում գործող ռուսական հետևակայիններին»,- ասել է նա։ Միլլերովոյի օդանավակայանը գտնվում է համանուն քաղաքից չորս կիլոմետր հյուսիս-արևմուտք։
«Ռազմական իրազեկիչը», առանց աղբյուրների վկայակոչելու, հայտնում է, որ հարձակման է ենթարկվել նաև Մորոզովսկի ռազմական օդանավակայանը, սակայն այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից